ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հեռախոսազրույց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև

Հեռախոսազրույց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև
24.06.2014 | 13:38

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդները նշել են, որ ռուս - ադրբեջանական համագործակցությունը բարձր մակարդակի է հասել, և արտահայտվել են դրա հետագա զարգացման օգտին: «Տարածաշրջանային հրատապ հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կարծիքների փոխանակման ընթացքում ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցություն ցուցաբերել խնդրի խաղաղ լուծումը գտնելու համար»,- նշված է Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ